Երևանում բնակարանների թանկացումը «սեփականատերերի ագահությունը» չէ․ սա շուկա է՝ պահանջարկ և առաջարկ։

Երբ երկիրը զարգանում է, մարդիկ վերադառնում են, նոր մարդիկ են գալիս, պահանջարկն աճում է, իսկ մայրաքաղաքի տարածքն ու բնակարանների քանակը սահմանափակ են՝ գինը բարձրանում է։ Համաշխարհային բանկի սեպտեմբերյան տվյալներով՝ հուլիսին Երևանի կենտրոնում բնակարանների գները տարեկան աճել են 12.7%-ով, իսկ գործարքների թիվը գրեթե կրկնապատկվել է։

Երեսուն տարի աղքատությունը «էժան բնակարան» էր ապահովում, բայց դա զարգացում չէր։ Այսօր Երևանը փոխվում է, կառուցվում է, պահանջարկը մեծանում է, և շուկան իր գինն է թելադրում։

Ու մի պարզ բան՝ մասնավոր սեփականությունը սեփականատիրոջն է։ Ոչ ոք իրավունք չունի թելադրել՝ ուրիշի բնակարանը ինչ գնով պետք է վաճառվի կամ վարձով տրվի։

Երևանը փոքր մայրաքաղաք է։ Պահանջարկը մեծ է։ Սա տնտեսություն է, ոչ թե բարեգործություն։